
Արցախում 44 օր տևած պատերազմը Համբարձումյանների ընտանիքից խլեց ամեն ինչ՝ տուն, ծերություն, մանկություն ու երազանք․ Ադրբեջանը գրավեց Արցախի Ասկերանի Շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ էլ բնակվում էր նրանց ամբողջ ընտանիքը։ 3 երեխայի մայր Մարիա Հովհաննիսյանը մինչև վերջին պահը տունը լքելու ցանկություն չուներ, սակայն վերջում հաղթեց երեխաներին անվտանգ տարածք տեղափոխելու ցանկությունը։
Երևանում նրանց ժամանակավոր կացարան է տրամադրել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը։ Մարիամը պայմաններից, ստացած դրական վերաբերմունքից չի դժգոհում, շնորհակալ է, սակայն հիշում է՝ Ավետարանոցում իրենց տունը նոր էին վերանորոգել՝ առողջական խնդիրներ ունեցող, բայց օր ու գիշեր աշխատող ամուսնու շնորհիվ։ Ինքը մաթեմատիկայի ուսուցչուհի է, ավելին՝ բիզնես պլան էր գծել, սակայն պատերազմը նրա երազանքներն անիմաստ դարձրեց։ Այսօր նրանց միակ մտահոգությունը կեցության հիմնական վայր գտնելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։