14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Ռազմական դրության վերացումը կախված է ԶՈՒ-երի տված ազդակներից. Եղոյան
Այլ Լուրեր

Ռազմական դրության վերացումը կախված է ԶՈՒ-երի տված ազդակներից. Եղոյան

Ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, և այդ կոնկրետ խնդիրներից տեղյակ են Զինված ուժերը։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը ԶՈւ-երը պետք է տան։ Եթե ԶՈւ-երը գտնեն, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ «Իմ քայլի» այսօրվա փակ նիստում քննարկվել է ռազմական դրության վերաբերյալ հարցը ու եզրակացվել է, որ պետք է հասկանալ՝ ռազմաճակատում դրությունը։

Նոյեմբերի 26-ին ընդդիմության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով։ Լրագրողը հետաքրքվեց՝ արդյոք «Իմ քայլը» խմբակցությունը կմասնակցի նիստին, պատգամավորն ասաց, որ դա կախված է բանակի տված ազդակներից։

Նմանատիպ Հոդվածներ

Ոչ թե ՀՀ-ն է գնում Արևմուտք, այլ արևմտյան դիտորդնե՛րն են գալիս Հայաստան, կարող էին ՀԱՊԿ դիտորդներն էլ գային․ Արման Եղոյան

Սերինե

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Նատա Հարությունյան

«Տարօրինակ բան չեմ տեսնում». Ինչո՞ւ է Լավրովը Արցախի տարածքների վերադարձի հարց քննարկում Ադրբեջանի հետ

Սերինե
Բեռնում.....