9 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » 1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել. «ՀԺ»
թերթերի տեսություն

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Արմավիրի մարզի նույնանուն քաղաքի փոքրիկ բնակիչ Վահե Հովհաննիսյանը, որ պատերազմի ընթացքում լայն հանրությանը հայտնի դարձավ հատով ընկույզ վաճառելով եւ հավաքած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելով, պարզվում է, հիմա էլ ձեռքի աշխատանքներ է պատրաստում ու վաճառում։ Նպատակը չի փոխվել․ գումարը կծառայեցվի զինվորի կարիքներին։

Մեկ հատիկ ընկույզը վաճառելով 1000 դրամով՝ Վահեն ավելի քան 4 միլիոն դրամ արդեն փոխանցել է հիմնադրամին։

Արդեն 2 օր է՝ Վահեն թղթից իրեր է պատրաստում ու վաճառում։ Որոշել է՝ այս անգամ ավելի մեծ գումարներ է աշխատելու։

Վահե Հովհաննիսյանի հետ այսօր մենք հարցազրույց ենք անցկացրել։ Մինչ այդ, փոքրիկը հյուրընկալվել էր Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի մոտ։

— Վահե, քանի՞ տարեկան ես։

— Վեց։

— Դպրոց գնո՞ւմ ես։

— Այո։ Առաջին դասարան եմ։

— Ինչպե՞ս առաջացավ ընկույզ վաճառելու գաղափարը։

— Մամայի հեռախոսով տեսա, թե ինչպես են փոքր երեխաները խաղալիքներ վաճառում, որ զինվորին ուղարկեն, ես էլ որոշեցի ընկույզ վաճառել։

— Ծնողներդ ինչպես արձագանքեցին, հե՞շտ համաձայնեցին։

— Այո։ Ես գնացի մենակ նստեցի մեր մոտի «Ալեքս» խանութի մոտ եւ սկսեցի պոպոք վաճառել։

— Իսկ ինչո՞ւ հենց ընկույզ որոշեցիր վաճառել։

— Դե գյուղից էին ուղարկել մի պարկ ու ես որոշեցի, որ դա վաճառեմ, գումարը ուղարկեմ մեր զինվորներին։

— Ընկույզ վաճառելով քեզ փաստորեն հաջողվել է ավելի քան 4 մլն դրամ հավաքել եւ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Գործը ձեռնարկելիս ինչքան գումարի ակնկալիք ունեիր։ Գո՞հ ես ստացված արդյունքից։

— 4 միլիոն չէ, 4 միլիոն 300 հազար դրամ։ Էդքան էլ գոհ չեմ, ես ավելի շատ էի ուզում աշխատել։

— Նեղվե՞լ ես, որ քո սպասածից քիչ է ստացվել։

— Չէ, չեմ նեղվել, հիմա էլ ես ու մաման կարտոնից տուն ու տանկ ենք սարքում, որ վաճառեմ։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին