-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի առցանց նախարարական համաժողովին
Այլ Լուրեր

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի առցանց նախարարական համաժողովին

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 37-րդ առցանց նիստին, որի ընթացքում հանդես եկավ ելույթով:

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձավ աշխարհում տիրող Covid-19 համավարակի պայմաններում առկա մարտահրավերներին առողջապահական, տնտեսական, սոցիալական և կրթական ոլորտներում։ Վերջինս Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի ընթացքում ներկայացրեց Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի առաջարկած բանաձևը, որ կրում է «Ապրել միասին Covid-19 համավարակի պայմաններում և հետկովիդյան աշխարհում» խորագիրը:

Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ի հեճուկս՝ համաճարակի ընթացքում աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին։ ԱԳ նախարարի տեղակալը խոսեց նաև մեծաքանակ զոհերի, հազարավոր փախստականների, Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման, հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային հումանիտար իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների մասին։ Նշվեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը կոչված է նախ և առաջ դադարեցնելու ռազմական գործողությունները և ապահովելու անվտանգության միջոցառումների իրականացումը և ընդգծվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում շարունակվելիք բանակցությունների ընթացքում քննարկվելու է Արցախի ապագա կարգավիճակի հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմամբ և իրականացմամբ:

Առցանց նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող խնդիրներին, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկան ահաբեկիչների ներգրավմանը։

Նմանատիպ Հոդվածներ

Ֆրանկոֆոնիայի շրջանակում Երևանում ֆրանսիական կամերային երաժշտության երեկո կանցկացվի

Անի Գրիգորյան
Բեռնում.....