4.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք
Այլ Լուրեր

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի երրորդ եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  ավելի քան 600 գրամ մարիխուանա,  մոտ 600 գրամ ափիոն, 1100 ԼՍԴ  բլոտտեր,  մոտ 400 գրամ Մեթամֆետամին, ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ավելի քան 80 հաբ, ինչպես նաև մոտ 170 գրամ  հաշիշի յուղ և դրանով   լցված  էլեկտրոնային սիգարետի  11 մուշտուկ,  ավելի քան  2240  կարատ պակաս հայտարարագրված ադամանդ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ ավելի քան 13530 դեղահաբ: 

Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 70 դեպք,  որոնցից 37-ը Հայաստան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով թույլ տրված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ:

Դեպքերով՝  ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործությունների և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը սահմանված կարգով տրամադրվել են ՊԵԿ ստորաբաժանումներին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ Հոդվածներ

Բացահայտվել է տնտեսական հանցագործության դեպք. ՊԵԿ

Սերինե

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյա

Սերինե

Google-ը, Facebook-ը, Netflix-ը և այլ ոչ ռեզիդենտ առցանց կազմակերպություններ ակտիվանում են հարկային դաշտում. ՊԵԿ

Սերինե
Բեռնում.....