-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126777.6 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Շուշիի մզկիթում ադրբեջանցիներն իրենց նամազն անում են հայկական գորգերի վրա․ Վարդան Ասծատրյան
ԱՐԴ

Շուշիի մզկիթում ադրբեջանցիներն իրենց նամազն անում են հայկական գորգերի վրա․ Վարդան Ասծատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը

-Այս պահին ի՞նչ վիճակում է Շուշիի գորգերի թանգարանը։

-Հստակ տեղեկություններ չունեմ, մեր տղերքից, որոնք Շուշիում եղել են և մասնակցել են փոխանակման գործողություններին, ասում են, որ թանգարանից գորգերը հանել են, փռել են Շուշիի մզկիթի պատերից ու աղոթք են անում։

-Այսինքն, նամազը գորգերի վրա են անում։

-Ահա, ֆոնդերի գորգերի վրա։ Բայց էքսպոզիցիան մենք հանել ենք, գտնվում է այստեղի ազգային թանգարանում, բայց ֆոնդի գորգերը ցավոք չենք կարողացել։

-Ինչու՞ հնարավոր չեղավ հանել ֆոնդը։

-Առաջինը շատ խառը անտանելի վիճակ էր Շուշիում, ռմբակոծում էին։ Էքսպոզիցիան հանելուց մարդ էլ չի եղել ոչ պետական մարմիններից, ոչ բան։ Ես եմ հանել ընկերոջս հետ, մի երկու մարդ պատահական հանդիպեցին, օգնեցին։ Մեքենայում ուղղակի տեղ չկար։ Թանգարանի կենցաղային իրերն էլ մնացին։ Մենք գորգերն ենք հասցրել տեղավորել։ Գեղանկարչական լուրջ գործեր էլ ունեինք, բավականին արժեքավոր բաներ էին, դրանք էլ բերեցինք։ Դրանից հետո արդեն կարելի է ասել հնարավորություն չեղավ, վերջին օրերն էին, ֆոնդն էլ ուրիշ շենքում էր գտնվում։ Նման գործողությունների ժամանակ շատ հանգամանքներ են խանգարում։

-Այսինքն, գորգերի ժամանակը չէ՞։

-Չէ, ոչ թե գորգերի ժամանակը չէ, այլ ընդհանրապես չենք էլ պատկերացրել, որ այսպիսի վերջ կունենա ամեն ինչը։ Օրինակ, էնտեղ որ ռմբակոծել են, պատուհաններ, բան ջարդվել են, մենք էլ ստիպված եղածը հանեցինք, որ վանդալիզմ չիրականացվի, քանի որ վերահսկողություն չկար։

-Ի՞նչ գորգեր էին դրանք՝ 100 տարվա, 500 տարվա, 1000 տարվա։

-Կա էդ գորգերի մասին տեղեկություն ինտերնետում և տարբեր աղբյուրներում։ 17-րդ դարից սկսած մինչև 20-րդ դարի սկիզբ։ Գորգեր են, կենցաղային իրեր են, ասեղնագործ գորգեր, կարպետներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց Մհեր Արշակյանը

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին