3 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Ճապոնիան բողոք Է հայտնել Չինաստանին վիճելի կղզիների հետ կապված իրադրության պատճառով
Աշխարհ

Ճապոնիան բողոք Է հայտնել Չինաստանին վիճելի կղզիների հետ կապված իրադրության պատճառով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ճապոնական կողմը նոյեմբերի 25-ին բողոք Է հայտնել Չինաստանին Արեւելաչինական ծովի վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի նավերի գործունեության առնչությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Իրադրությունը չափազանց լուրջ Է»,-ասել Է նա Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ կայացած հանդիպումից հետո, որը նոյեմբերի 24-ին Տոկիո Էր ժամանել երկօրյա այցով: Ճապոնիան վիճելի կղզի Է համարում Սենկակուն, Չինաստանը՝ Դյաոյույդաոն: Առափնյա պահպանության չինական նավերն ակտիվացրել են իրենց գործունեությունը կղզու շուրջ, չնայած ճապոնական իշխանությունների բողոքներին եւ նախազգուշացումներին: Նոյեմբերի 24-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին եւ Վան Ին պայմանավորվել են՝ չսաստկացնել կղզիների շուրջ առկա լարվածությունը:

Նրանք նաեւ համաձայնել են վերսկսել երկու երկրների միջեւ գործարար ուղեւորությունները «Բիզնես-թրեք» ծրագրի շրջանակներում, որը թույլ Է տալիս սահմանափակ գործունեությամբ զբաղվել կարանտինի 14-օրյա ժամանակաշրջանում: Սպասվում Է, որ նոյեմբերի 25-ին Վան Ին հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ, որից հետո պետք Է այցով ուղեւորվի Սեուլ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ճապոնիան Հարավային Կորեային բողոք է հայտնել վիճելի կղզիների մոտ զինավարժանքների պատճառով

Անի Գրիգորյան

Ճապոնիայում հրդեհ Է տեղի ունեցել Toyota-ի գործարանում. Kyodo

Անի Գրիգորյան

Ճապոնիայում ևս 134 հազար հավ կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին