-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126755.2 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Վարչապետը գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր
Այլ Լուրեր

Վարչապետը գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նոյեմբերի 25-ին վարչապետը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ:

Քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը քննարկվել է Փաշինյանի մոսկովյան այցը

Նատա Հարությունյան

Վարչապետը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Նատա Հարությունյան

Վարչապետն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը և Արցախում իրավիճակը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին