16.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Հայ գործիչը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի ընդունում է կանխատեսում
Աշխարհ

Հայ գործիչը Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի ընդունում է կանխատեսում

Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ամենայն հավանականությամբ կընդունվի: Այս մասին նշեց «Ֆրանս Արմենի» ամսագրի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը: 

«Այս անգամ խնդիր չկա, դրական ազդակներ ունենք, մեծամասնությունը կողմ է բանաձևին: Սա բանաձև է, որով օրենսդիրը դիմում է նախագահին, կառավարությանը` ասելով, որ որպես ժողովրդի պատգամավորներ կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:  

Նրա խոսքով, Ֆրանսիայում հայկական կառույցները բանաձևի հետ կապված ակտիվորեն աշխատել են տարբեր ուղղություներով: Ամբողջ ուժերը կենտրոնացված են եղել այս ուղղությամբ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավատեսորեն են տրամադրված, որ Սենատից հետո Ֆրանսիայի գործադիրը, նախագահը ևս դրական կարձագանքեն: 

«Ունենք տասնյակ քաղաքապետարններ, որոնք նույն տիպի բանաձևեր են ընդունել և կոչով դիմել նախագահին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այդ առումով, թերևս, դժվարություններ կան, սակայն մենք լավատես ենք»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ կարևորվում է Արցախի որպես անկախ պետություն ճանաչելու, արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը: 

Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի ժամանակով 16:30-ին, Երևանի ժամանակով 19:30-ին: Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Նմանատիպ Հոդվածներ

«Երկու հոգի մեկ կրծքում». Գերմանիան և Ֆրանսիան վերականգնում են դաշինքը

Սերինե

Լատենտ կեղծավորը

Սերինե

Ֆրանսիայում սկսվել Է կարանտինային սահմանափակումների մեղմացման նոր փուլը

Անի Գրիգորյան
Բեռնում.....