3 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » ԱՄՆ-ի իշխանությունները պատմել են COVID-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումների մասին
Աշխարհ

ԱՄՆ-ի իշխանությունները պատմել են COVID-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութի դոզավորումը, որը մեծ արդյունավետություն (90 տոկոս) Է ցուցաբերել, փորձարկվել Է 55-ից ոչ բարձր տարիքի կամավորների վրա՝ ի տարբերություն փոքր արդյունավետությամբ դոզավորումից: Այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ պատվաստանյութերի հարցերով խորհրդական Մոնսեֆ Սլաուիին: Նոյեմբերի 23-ին հետազոտողները հրապարակել են Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca-ի մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի նախնական արդյունքները:

Հետազոտողները պատվաստման միջին արդյունավետությունը գնահատել են 70,4 տոկոս: Պատրաստուկի մշակող Էնդրյու Փոլարդի խոսքով՝ գիտնականներին ավելի շատ զարմացրել Է այն, որ պատվաստանյութի արդյունավետությունը բարձր Է եղել այն դեպքում, երբ հիվանդներին սկզբում ներարկել են չափաբաժնի կեսը, իսկ հետո պատվաստանյութի լրիվ չափաբաժինը: Այս դեպքում մշակողները արդյունավետությունը գնահատել են 90 տոկոս: Սլաուին լրագրողներին հայտարարել Է, որ դոզավորման ռեժիմը, որի դեպքում կամավորներն սկզբում ստացել են չափաբաժնի կեսը, իսկ հետո լրիվ չափաբաժինը, կիրառվել Է 55-ից ոչ բարձր տարիք ունեցող խմբի համար: Դրա հետ մեկտեղ այն խմբում, որտեղ կամավորներն ստացել են երկու լրիվ չափաբաժին եւ որտեղ պատվաստանյութի արդյունավետությունը եղել Է 62 տոկոսի մակարդակի վրա, եղել են նաեւ 55-ից բարձր տարիքի մարդիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 95 միլիոնի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Անի Գրիգորյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել է 295 քաղաքացի

Անի Գրիգորյան

Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին