4.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
Քաղաքականություն

Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

ՀՀ ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել:

Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԺ խորհրդի արտահերթ նիստը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 25-ին հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ-ն դեկտեմբերի 16-ին արտահերթ նստաշրջան կգումարի

Սերինե

ԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի նոր ընկերություն. «Հրապարակ»

Սերինե

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնող նախագիծը

Սերինե
Բեռնում.....