9.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Մարուքյանն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով դիմել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Այլ Լուրեր

Մարուքյանն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով դիմել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեին

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին և երկու փոխնախագահներին հորդորել է հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։

Այս մասին տեղեկացնում է Մարուքյանը:

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը»,- հայտնել է Մարուքյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություն։

Նոյեմբերի 24-ին հայտնի էր դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

Բեռնում.....