-0.9 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 03.12.2023
Գլխավոր » 50 տարվա տունս արդեն իմը չէ․ հադրութցիների ապագան մշուշոտ է
Այլ Լուրեր

50 տարվա տունս արդեն իմը չէ․ հադրութցիների ապագան մշուշոտ է

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն Արցախի պատերազմի առաջին oրերից երկրորդ տուն է դարձել մի քանի տասնյակ արցախցիների համար։ Այնտեղ տանիք ստացած ընտանիքներից մեկն արդեն Ադրբեջանի կողմից գրավված Հադրութի շրջանի բնակիչներ են։ Զոյա Բաբայանը ծնվել է Հադրութի Դրախտիկ գյուղում, ապրել՝ Ազոխում, այսօր տունը կորցրել է, իսկ կորցրած տան պաշտպանության համար դեռևս Ացախի ազատագրական պայքարի ժամանակ որդուն է կորցրել։

Տիկին Զոյան քաղցկեղ է հաղթահարել, սակայն բուժումը վերջնակետին չի հասել։ Տուն, ապրուստ հոգելու մտքերից զատ՝ նա պարզապես ֆիզիկապես գոյություն ունենալու պայքար է մղում, բայց անհրաժեշտ դեղերը հիվանդանոցը չի տրամադրում, իսկ ինքն այս պահին միջոցներ չունի, որպեսզի գնի։

Զոյայի բարեկամուհի Օգսաննա Հայրապետյանն էլ ընտանիքի 13 անդամի հետ այստեղ է ապրում։ Մինչ մանուկներն անհոգ խաղում են, 66-ամյա տատն արցունքները չզսպելով՝ տան մասին է պատմում ու հիշում՝ ծնվել ու ամբողջ կյանքն ապրել է Հադրութի Ազոխ գյուղում, իսկ հիմա 50 տարվա տունն  է կորցրել։ Տանը վերջին անգամ ճաշելու հնարավորությունից էլ է զրկվել՝ սեղանը գցել ու դուրս է եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ Հոդվածներ

«Դուք լո՞ւրջ եք հարցնում, իրո՞ք՝ ինձ փոխանցել են իրավիճակ, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի՞ լինելու»

Սերինե

«Ադրբեջանի ժողովուրդը բարոյական իրավունք ունի վրեժխնդրություն պահանջելու». Ալիև

Սերինե

Արցախցիները արգելափակել են ռուս խաղաղապահների բազայի մուտքերը

Սերինե
Բեռնում.....