2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել
Այլ Լուրեր

Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները,  ովքեր հանգրվանել են ՀՀ բնակավայրերում,   սոցիալական աջակցություն ստանալու համար   այսուհետ   կարող են դիմել Երևանում գործող  օպերատիվ շտաբ,   որտեղ  բացվել  է շահումյանցիների  աջակցման կենտրոն: Օպերատիվ շտաբը գործում է Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ  զրույցում տեղեկացրել է   կենտրոնի աշխատանքների  համակարգող Նորայր Աստվածատրյանը՝ հավելելով որ Շահումյանից տարհանված բնակիչներին  կացարաններով և կեցության այլ միջոցներով  ապահովելու համար  շրջվարչակազմը հնարավորինս  աջակցություն  էր ցուցաբերում  դեռևս սեպտեմբերի 27-ից:

«Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմը  երեկ՝ նոյեմբերի 24-ին է դուրս եկել Քարվաճառից:  Մինչ այդ շրջվարչակազմը  զբաղվում էր տեղում բնակիչների տարհանման խնդիրների և այլ կազմակերպչական հարցերի լուծմամբ»,- ասաց նա:

Աստվածատրյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծմամբ՝   Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում հանգրվանած  շահումյանցիների  սոցիալական աջակցությունը ներկայումս առավել համակարգված բնույթ է ստացել:

Ասվվածատրյանը նաև հայտնեց, որ Շահումյանի շրջանից տարհանված քաղաքացիները հանգրվանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին