3 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » «Ես դա համարում եմ սադրանք». ծեծի կասկածանքով բերման էր ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
Իրավունք

«Ես դա համարում եմ սադրանք». ծեծի կասկածանքով բերման էր ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր ոստիկանություն բերման է ենթարկվել վիճաբանության ժամանակ ծեծի կասկածանքով: NewArmenia.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից՝ հավելելով, որ այժմ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «աբսուրդ» է գնահատում, որ իրեն ծեծի ենթարկելու կասկածանքով են բերման ենթարկել:

«Ասեմ` իրականությունն ինչպես է եղել. ես կառավարության շենքի տակով անցնում էի, ծառերի տակ, ոստիկանների արանքում կանգնած էր Արմեն Խալոյանը: Արմեն Խալոյանին ես վաղուց եմ ճանաչում, նախկինում քրեական անցյալ ունեցող, որը տարիներով եկել է մեր գրասենյակ, և մենք նրան իրավական աջակցություն ենք ցույց տվել և ոչ միայն իրավական, այլև նյութական աջակցություն, չնայած մենք բարեգործական հիմնարկ չենք: Բնակարանի հարց էր, եթե չեմ սխալվում, տարբեր տեղեր դիմել ենք տարիներով, և մեր գրասենյակի հիմնական այցելուներից է եղել»,-պատմեց իրավապաշտպանը՝ հավելելով. «Երբ անցնում էի այնտեղով, նա հանկարծ ոստիկանների արանքից հարցրեց, թե իմ գործն ի՞նչ եղավ: Ես էլ ասեցի՝ քո գործով ես էլի զբաղվում, Արցախն ենք կորցրել: Սկսեց ամենախայտառակ հայհոյանքները և իմ, և Արցախի հասցեին, սարսափելի հայհոյանքներ, ինձ համար անսպասելի»:

Թե ինչու է հանկարծ սկսել հայհոյել քաղաքացին, իրավապաշտանը չգիտի: «Ես շուռ եկա, զայրացած հարցրեցի՝ այդ ի՞նձ ես ասում, հարձակվեց, բռնեց և սկսեց քաշքշել ինձ: Իհարկե, չհասցրեց հարվածել, ոստիկաններն ու քաղաքացիները եկան, բաժանեցին և մեզ տարան բաժին: Բաժնում բերման ենթարկելու կասկածը իբր ծեծի ենթարկել էր. իհարկե, ես չհամաձայնեցի»,-պատմեց իրավապաշտպանը:

Նա իր հետ կատարվածը համարում է սադրանք. «Ես սա համարում եմ սադրանք իմ նկատմամբ: Իմ կարծիքով` իմ դիրքորոշումների համար: Հստակ չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել»:

Քանի որ դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, իրավապաշտպանին հարցրեցինք, թե ինչ ակնկալիք ունի քննությունից: «Չգիտեմ, սպասենք, տեսնենք` ինչ կլինի»,-ասաց նա:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ-ի շուրջ կատարվածը բնութագրվում է против лома нет приема ռուսական խոսքով, այսինքն՝ բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին․ Ա․ Իշխանյան

Սերինե

Ավելորդ հավակնություննե՞ր, թե՞ ընդդիմախաղ․ Ավետիք Իշխանյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին