-11 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127062.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Արա Սաղաթելյանը հայտնել է ՀՔԾ հրավիրվելու պատճառները
Իրավունք

Արա Սաղաթելյանը հայտնել է ՀՔԾ հրավիրվելու պատճառները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգայի ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ռազմական դրության ընթացքում հավաքների կազմակերպման և նոյեմբերի 10-ի գիշերը Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործերով: Այս մասին Սաղաթելյանը նշել է ՀՔԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում:

«Ինձ հրավիրել էին քրեական գործով, որն առնչվում էր ցույցերի կազմակերպման և կառավարության շենքի հետ կապված անկարգությունների հետ, որոնց հետ ես որևէ կապ չունեմ, սակայն հարցաքննության ընթացքում կային հարցադրումներ, որոնք այդ գործի հետ որևէ կապ չունեին, ուստի ես հրաժարվեցի ցուցմունք տալուց: Կարգավիճակը վկայի էր»,- ասաց Սաղաթելյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին