-0.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին
Այլ Լուրեր

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին

Նոյեմբերի  25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին:

ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում  հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծման և վերջիններիս իրավունքների պաշտպանության ու վերականգնման հրատապությունը:

Ընդգծվեց Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին

Նատա Հարությունյան

Ի՞նչ հակապետական քայլերի մասին է նշում Արա Այվազյանը

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....