11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Վստահ եմ՝ մի օր մենք գնդակ կգլորենք երկնքում. Պելեն արձագանքել է Մարադոնայի մահվան լուրին
Սպորտ

Վստահ եմ՝ մի օր մենք գնդակ կգլորենք երկնքում. Պելեն արձագանքել է Մարադոնայի մահվան լուրին

 Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն արձագանքել է արգենտինացի, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան լուրին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Տխուր է այսպես կորցնել ընկերներին: Վստահ եմ՝ մի օր մենք գնդակ կգլորենք երկնքում»,- ասել է Պելեն: 

Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին: 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ ենթարկվել էր գլխուղեղի թրոմբի վիրահատության: Արգենտինայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ: Դիեգո Մարադոնան ծնվել է 1960թ: 1986թ. Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նմանատիպ Հոդվածներ

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ

Նատա Հարությունյան
Բեռնում.....