-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ. ԱԳՆ
Կարևոր

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ. ԱԳՆ

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ։ Այս որոշմամբ Ֆրանսիայի ժողովուրդը և նրան ներկայացնող Ֆրանսիայի Սենատը վերստին ապացուցում են մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին անշեղորեն հավատարիմ լինելու հանգամանքը։

Որոշումը, վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, ուղիներ է նախանշում Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի ծանր հետևանքների վերացման համար։ Հատկապես կարևոր ենք համարում, որ որոշման մեջ իրենց հստակ արձանագրումն են գտել Ադրբեջանի զինուժի կողմից միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների նորմերի խախտումները, ինչպես նաև Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։ 

Ֆրանսիացի օրենսդիրների կողմից Արցախի ժողովրդի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ իրագործված հանցավոր ագրեսիայի անաչառ գնահատականը ու դատապարտումը ճանապարհ է բացում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ԱԳՆ-ն՝ Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման մասին

Նատա Հարությունյան

Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը

Նատա Հարությունյան

Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....