2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Դրամի արժեզրկումը անհետեւանք մնալ չի կարող, եւ այն արդեն ազդել է ներկրվող ապրանքների գնի վրա. «ՀՀ»
թերթերի տեսություն

Դրամի արժեզրկումը անհետեւանք մնալ չի կարող, եւ այն արդեն ազդել է ներկրվող ապրանքների գնի վրա. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Վերջին օրերին դրամն անշեղ անկում է ապրում: Դրա պատճառները շատ են՝ արտաքին եւ ներքին գործոններով պայմանավորված: Հասկանալի է, որ դրամի արժեզրկումը անհետեւանք մնալ չի կարող եւ այն արդեն ազդել է ներկրվող ապրանքների գնի վրա: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նախ ասաց, որ դրամի անկումը սպասելի էր, որովհետեւ համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամ է երկրում. 9 ամիսների հաշվարկով 9.7 տոկոս տնտեսական անկում ունեցանք: Այդ անկումը, բնականաբար, կավելանա դեռ:

Այո, բայց համավարակով պայմանավորված, այդ օրերին այդչափ անկում չի եղել: Միայն այս օրերին է ժամ առ ժամ անկում նկատվում: Մեր դիտարկմանն ի պատասխան տնտեսագետը պարզաբանեց. «Անկումը կանխատեսելի էր: Արտահանման ծավալները կրճատվել են, ներդրումները պակասել են, սպասելի էր: Դոլար չէին դնում տնտեսությունում: 70 մլն դոլար ավելի շատ հոսել է, քան ներդրվել: Մարդիկ իրենց դոլարը ոչ թե վերաներդնում էին, այլ՝ վերցնում եւ գնում: Պատերազմն ու այս սպասումները պարզապես արագացրեցին դրամի անկման գործընթացը»:

Բայց, տնտեսագետի խոսքերով, իրավիճակից ելքեր կան: Մեզ տնտեսական կուրսի՛ քաղաքականությունն է պետք փոխել: Տնտեսությո՛ւնն է պետք աշխատեցնել: Արտադրությա՛նն է զարկ տալ պետք: Պետությո՛ւնը պետք է ակտիվ դեր ստանձնի, այլապես շատ պասիվ է՝ ամեն ինչ մասնավորի հույսին թողնելով: Իսկ պասիվությունը ոչ մի տեղ չի տանում: Պետությո՛ւնը պետք է աշխատի եւ աշխատեցնի: Խնդիրները ճիշտ առաջադրելուց հետո դրանք հաստատ կարելի է լուծել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին