-2.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » «Իմ քայլը» ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկումից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց
Այլ Լուրեր

«Իմ քայլը» ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկումից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը  ռազմական դրությունը վերացնելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկումից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արտահերթ նիստում ասաց. «Քանի որ կառավարության ներկայացուցիչն ինձ տեղեկացրեց, որ ձևակերպումների հետ կապված որոշակի խնդիր կա, խնդրում ենք 20 րոպե ընդմիջում վերցնել, որպեսզի կառավարության ներկայացուցիչը հիմա կարողանա ներկա գտնվել»:

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 25-ի բացասական եզրակացություն էր տվել Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին:

Նմանատիպ Հոդվածներ

Իշխանությունը կրկին կանդրադառնա արտահերթ ընտրությունների հարցին․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Անի Գրիգորյան

«Իմ քայլը»-ից դուրս եկածները պետք է բացատրեն՝ ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր. Ռուբինյան

Նատա Հարությունյան

«Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը չի քննարկել

Նատա Հարությունյան
Բեռնում.....