
Մայրը գյուղը չի լքել, տղաներն՝ առաջնագիծը, երեք օր տղաների զանգերին չի պատասխանել, որ ստիպված չլինի հարազատ գյուղը լքելու հորդորին հետևել․ սա Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Հակոբյանների ընտանիքի մասին է, որոնց Երևանում ժամանակավոր կացարան է տրամադրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Վանքի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Գայանե Հակոբյանը գյուղը լքել է պատերազմի գրեթե ավարտին՝ նոյեմբերի 5-ին։
«Մինչև վերջ ինձ մոտ հաղթանակի ոգին բարձր էր, ու մտածում էի՝ կհաղթենք»,- ասաց Գայանե Հակոբյանը։
Հակոբյանները վստահ են՝ հիմա անվտանգության խնդրիրը կրկնապատկվել է։ Նրանց ընտանիքը դեռևս Երևանում է, սակայն վերադառնալու մտքով է ապրում, պարզապես մի քիչ սպասում են՝ Արցախի ապագան դեռ շատ անորոշ է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Արամի