9.1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Զինվորների առաջ մեր պարտքն է դիվանագիտական ասպարեզում արժանապատիվ լուծում գտնել. ԱԳ նախարար
Այլ Լուրեր

Զինվորների առաջ մեր պարտքն է դիվանագիտական ասպարեզում արժանապատիվ լուծում գտնել. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարծում է, որ զինվորների առաջ իրենց պարտքն է դիվանագիտական ասպարեզում անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արա Այվազյանը նման կարծիք հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև մեր զինվորները անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում, հիմա մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,-ասաց նա:

Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում՝ նախարարը բացասական պատասխան տվեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Անդրադառնալով իր գործունեությանը՝ Այվազյանն ասաց. «Ովքեր ինչ ճանաչում են, շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ բոլորիս պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»:

Ի պատասխան հարցի, թե որն էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրականը մեզ համար՝ նախարարն ասաց. «Դրականն այն է, որ պատերազմը կանգնեցվել է»:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ

Նատա Հարությունյան

Անհապաղ լուծում պահանջող հարցերի շարքում է հայ գերիների անհապաղ և անվտանգ հայրենադարձումը․ ԱԳ նախարար

Նատա Հարությունյան

Տեղի ունեցավ Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Նատա Հարությունյան
Բեռնում.....