-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Գերիներին ի ցույց դնելը նվաստացուցիչ պայմաններում և՛ մարդու իրավունքի խախտում է, և՛ պատերազմական կանոնների խախտում․ Արա Ղազարյան
Գլխավոր Նորություններ

Գերիներին ի ցույց դնելը նվաստացուցիչ պայմաններում և՛ մարդու իրավունքի խախտում է, և՛ պատերազմական կանոնների խախտում․ Արա Ղազարյան

«Պետությունն իր օրենքներով կարող է կազմակերպել զորահանդես, կամ եթե ուզում են նշել իրենց հաղթանակը դա իրենց սուվերեն կամքն է, բայց գերիներին ի ցույց դնելը նվաստացուցիչ պայմաններում դա միանշանակ և՛ մարդու իրավունքի խախտում է, և՛  պատերազմական կանոնների խախտում»,-NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե հասարակության մեջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը Բաքվում հայ գերիների մասնակցությամբ զորահանդես կարող է կազմակերպել։  

Մեր զրուցակիցը, բացառելով, որ Ադրբեջանը կարող է նման քայլի գնալ, օրինակ բերեց Դոնբասը, որտեղ տարիներ առաջ ռազմագերիների պարադ եղավ, ինչն էլ  խիստ քննադատության արժանացավ․ «Դա պատերազմական հանցագործություն է։ Ընդհանրապես ռազմագերիների դեմքը ցույց տալն է արգելվում, նույնիսկ լրատվամիջոցներով, և հրապարակվող վիդեոներն էլ են անօրինական»։

Մեր դիտարկմանը՝ Ադրբեջանն այնուամենայնիվ խախտում է օրենքը, և մամուլով հրապարակվում են գերիների մասնակցությամբ տեսանյութեր՝ Արա Ղազարյանն ընգծեց, որ  հրապարակվող տեսանյութերը մասնավոր հարթակներում են լինում․ «Մենք իհարկե հասկանում ենք, որ մասնավորն էլ է ղեկավարվում պետության կողմից, բայց եթե մենք իրավական հարթություն բերենք, իրենք կասեն՝ դա իրավական հարթակ է, մենք ոչինչ չենք կարող անել»։

Փաստաբանի խոսքով, երբ հայտնաբերվում են  գերիների մասնակցությամբ տեսանյութեր, մասնավոր հարթակները դրանք պետք է փակեն կամ կոնտենտը հեռացնեն․ «Ադրբեջանը փոքրիկ դոզաներով այդ խախտումներն անում է, բայց այնպես, որ չվերագրվի պետականին, այլ վերագրվի մասնավորին»։

Նշենք, որ օրերս Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում վստահաբար ասաց, որ սեպետեմբերի 27-ից Արցախի դեմ մղվող պատերազմի հետևանքով, որը դադարեց նոյեմեբրի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմամբ, ադրբեջանական կողմում ավելի քան 100 հայ ռազմագերի կա։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին

Նատա Հարությունյան

ԵԽ-ն ընդունել է բանաձև՝ պահանջելով բոլոր հայ գերիների անհապաղ և առանց պայմանների ազատ արձակումը

Նատա Հարությունյան

Հայ գերիների նկատմամբ բռնությունների կիրառումը Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽ պատգամավոր

Նատա Հարությունյան
Բեռնում.....