4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ռեժիմը վերացնել աստիճաբանար
Այլ Լուրեր

Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ռեժիմը վերացնել աստիճաբանար

ՀՀ կառավարությունը դեմ է այս պահին ռազմական դրության ամբողջական վերացմանը:

Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Փոխնախարարը նշեց, որ ռազմական դրության մասին որոշումը կյանքի է կոչել և գործի է դրել ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, առողջապահական և այլ իրավակարգավորումների մի ողջ համալիր, և այն պետք է վերացվի դրա որոշ դրույթների աստիճանաբար չեղարկման ձևով:

Ազգային ժողովում ընթանում է Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով արտահերթ նիստը: «Ռազմական դրությունը վերացնելու մասին» խորհրդարանի որոշման նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել որոշման նախագծի վերաբերյալ:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ-ն ընդունեց երկրում ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագիծը

Անի Գրիգորյան

Խորհրդարանը քննարկում է ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագիծը

Նատա Հարությունյան

Կառավարությունը ռազմական դրության ընդհանուր զորահավաքը փոխարինեց մասնակի զորահավաքով

Անի Գրիգորյան
Բեռնում.....