-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127753.6 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Թունյանը շատ արդարացված է համարում համահայկական հիմադրամից կառավարությանը գումարի փոխանցումը
Այլ Լուրեր

Թունյանը շատ արդարացված է համարում համահայկական հիմադրամից կառավարությանը գումարի փոխանցումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը միանշանակ արդարացված է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը որոշակի գումար փոխանցելը՝ տարբեր ծախսերի ֆինանսավորման համար:

Թունյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Այդ մոտեցումը շատ ճիշտ է, շատ արդարացված է: Կա պարզ պատճառ. մարդիկ, որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին, թե դա ինչ նպատականերով է, իսկ հիմնադրամը իրավունք, այդպիսի գործիքակազմ չունի այդ գումարն ուղիղ ծախսելու այն նպատակով, որ նպատակով, որ ծախսվել է»,-ասաց Թունյանը:

Նա շեշտեց՝ անթույլատրելի կլիներ, որ հիմնադրամն այդ գումարով x սպառազինություն գներ: Պատգամավորը շատ նորմալ ընթացկարգ համարեց, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, և կառավարությունն է որոշում այդ գումարն ինչպես ծախսել: «Ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ: Այլ տարբերակ պարզապես չէր կարող լինել»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե մարդիկ ինչպե՞ս հավաստիանան, որ այդ գումարից չի ուղղվի, օրինակ, պաշտոնյաների պարգևավճարների տրամադրմանը, Թունյանը պատասխանեց. «Կամփոփվի հիմնադրամի հաշվետվությունը, նաև կառավարությունը կհրապարակի, թե պատերազմական իրավիճակի ողջ ընթացքում թե՛ գործադիրը, թե՛ ԱԺ-ն որքան պարգևավճարներ են ստացել, նաև կհրապարակվի, թե հիմնադրամից կառավարություն որքան գումար է գնացել: Եվ եթե հարկ լինի, կհրապարակվի նաև, թե գործադիրում ու օրենսդիրում աշխատողներն իրենց աշխատավարձից որքան են ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամ»,- վստահեցրեց Թունյանը:

Նա շեշտեց, որ ուղղակի շահարկվում են այն խոսակցությունները, թե մարդիկ հիմնադրամին են ուղարկել գումարը, իսկ հիմնադրամից այն գնացել է պաշտոնյաների աշխատավարձերին:

Նմանատիպ Հոդվածներ

Թունյանն առաջարկում է պոտենցիալ ներդրումների համար խթանող ազդեցություն ստեղծող օրինագիծ

Անի Գրիգորյան

Պատգամավորը իշխանության աշխատանքում չի տեսնում այն աստիճանի թերացումներ, որի համար ողջ կազմով հեռանա

Անի Գրիգորյան

Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին