2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Հերթական «գյուտարարը»
Գլխավոր Նորություններ

Հերթական «գյուտարարը»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ինչպես տեղյակ եք, հայոց մերօրյա Ջանցլերությունը (ԱԳՆ) նոր ջանցլեր (նախարար) ունի։ Խոսքն Արա Այվազյանի մասին է։ Նրա նշանակումից անմիջապես հետո հրապարակումներ եղան դիվանագիտական աշխատանքին չպատշաճող գործունեության մասին, որոնք ոչ հաստատվեցին և ոչ էլ հերքվեցին։ Հաշվի առնելով, որ մենք բամբասանքներ չենք սիրում, չենք խորանա խոհանոցային խոսակցությունների մեջ։

Տողերիս հեղինակին ավելի հետաքրքիր թվացին նախարարի այսօր հնչեցրած պատասխանները։ Կառավարության նիստից հետո լրագրողի հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում, նա պատասխանեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»:

Իսկ մինչ այդ, պարոն նախարարն արդեն իսկ միտք էր զարգացրել, որ ձախողումները եղել են ռազմի դաշտում։ Իսկ դիվանագիտության մեջ ձախողումներ չունենալը, թերևս նրա սիլլոգիստական հակումների հանգուցալուծումն էր։

Ի՞նչ ասես։ Արդյո՞ք չի հասկանում նորանշանակ նախարարը, որ պատերազմի դաշտում ձախողումը կամ պատերազմն ընդհանրապես, դիվանագիտության ձախողումն է։ Այո, այս աշխարհում այդպես է լինում։ Երբ դիվանագիտությունը սպառվում է, սկսում են խոսել թնդանոթները։ Իսկ թնդանոթների խոսքն անպայման ողբերգության է հանգեցնում։ Դիվանագիտության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ստիպեն թնդանոթներին չխոսել։ Իսկ այդ խնդիրը մենք չենք կատարել։ Այսինքն, դիվանագիտությունը ձախողվել էր ի վերուստ, հենց այն պահից, երբ այս նախարարի նախորդը հպարտ հայտարարում էր, թե սեղանին բանակցային թուղթ չկա։

Իսկ եթե անգամ մի պահ, ամենադժգույն երազում պատկերացնենք, որ պատերազմի ընթացքում նախկին նախարարը և ընդհանրապես բոլոր դիվանագետներն իզոլացված են եղել, ապա նորից արդարացում չէ։ Այդ դեպքում, ինչու՞ եք աշխատավարձ ստացել ու մսխել հանրային բարիքը։

Նորաթուխ նախարարի այս կարճ պատասխանները թույլ են տալիս վերհիշելու հայտնի առակն այն մասին, որ մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը։ Ու այս բոբիկ ամբարտավանությամբ, այս ծայրահեղ վիճակում մենք գնում ենք բանակցությունների՞, երբ դիվանագիտության համար մեկ պատասխանատուն նույնիսկ նախորդի սխալներն ընդունելու կամ վերլուծելու ունակություն չունի։

Վահրամ Թոքմաջյան

Նմանատիպ Հոդվածներ

Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

Նատա Հարությունյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Այվազյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին