-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127753.6 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Շահումյանի Ականաբերդ գյուղում շարունակում են աշնանացանը, Չարեքտարում վերականգման ծրագրերն են օրակարգում
Սոցիալական

Շահումյանի Ականաբերդ գյուղում շարունակում են աշնանացանը, Չարեքտարում վերականգման ծրագրերն են օրակարգում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար և Ականաբերդ համայնքերի ղեկավարները հաստատել են, որ այս գյուղերն ամբողջությամբ մնում են Արցախի սահմաններում:

Մասնավորապես՝ Չարեքտարի համայնքի ղեկավար Կամո Ցականյանը տեղեկացրել է, որ ՀՀ Հրազդան Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում հանգրվանած գրեթե բոլոր  չարեքտարցիները   հետաքրքրվել և  դիմել են կրկին գյուղ  վերադառնալու համար:

«Պատերազմի ավարտից հետո  տեղեկություն ստացանք, որ գյուղը Շահումյանի մյուս բնակավայրերի հետ  անցնելու է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո:  Տղամարդկանց մեծ մասը առաջնագծում են եղել: Չարեքտարցիների հեռանալուց հետո գյուղը մեծամասամբ թալանվել է, իսկ տները հրդեհվել են: Մոտ 55 առանձնատնից  միայն 10 տոկոսն է պահպանվել:  Երեկ եմ եղել գյուղում: Ներկայումս Ստեփանակերտում եմ, որպեսզի իրավասու կառույցների հետ քննարկենք գյուղի վերականգնման ծրագրերը»,-մանրամասնել է Չարեքտարի գյուղապետը՝ հավելելով որ վաղվանից առավել հստակ տեղեկություններ  կունենան գյուղի վերականգնման վերաբերյալ:

Ականաբերդ համայնքի  ղեկավար Համլետ Սայիլյանը նույնպես հաստատեց, որ բնակավայրը  մնացել է Արցախի սահմաններում: Նա   տեղեկացրեց, որ գյուղի բոլոր՝ 550 առանձատներն ու բնակիչների ունեցվածքն ամբողջությամբ անվնաս են մնացել:

«Ներկայումս իրավասու կառույցների հետ քննարկում ենք գյուղի զարգացման ծրագրերը: Նպատակ ունենք վերանորոգել նաև  այն 7-8 առանձատները, որոնց սեփականատերերը վաղուց չեն բնակվում: Ցանկանում ենք հնարավորինս մեր  գյուղում տեղավորել նաև հարևան համայնքերի բնակիչներին:  Կառավարության կողմից ստացել ենք շինանյութ  և պահեստավորել: Միայն աշխատուժի խնդիր կա վերանորոգման աշխատանքերը սկսելու համար: Գյուղում ներկա պահին մոտ 200 բնակիչ կա, որոնք զբաղված են աշնանացանով»,-ասաց գյուղապետը՝ մանրամասնելով, որ կառավարության կողմից աշնանացանի համար  անհատույց կարգով աջակցություն է տրամադրվում հողօգտագործողներին՝  ցորենի գարու սերմացու և դիզվառելիք:

Համայնքի ղեկավարը ականաբերդցիներին կոչ է անում վերադառնալ և շենացնել իրենց գյուղը: Նրա խոսքով Ականաբերդում ներկա պահին կանոնավոր են  գործում էլեկտրամատակարարումն ու  հեռախոսակապը: Աշխատանքեր են տարվում նաև   համացանցային կապի  վերականգնման ուղղությամբ:  

«Գյուղից մի ասեղ անգամ չի պակասել: Տղամարդիկ մնացել են և հսկել: Վերադառնալու դեպքում մեր  բնակիչները ոչ մի խնդիր չեն ունենա՝  ոչ ջեռուցման  ոչ անվտանգության: Իմ աչքով եմ տեսել ու վստահեցնում՝մեր զորքը կանգնած է սահմանին»,-հավաստիացնում է համայնքապետը՝  կրկին հորդորելով ու կոչ անելով համագյուղացիներին վերադառնալ և տեր կանգնել իրենց օջախներին և ունեցվածքին:

Նմանատիպ Հոդվածներ

Չարեքտարն Արցախի սահմաններում է, նախկինում Մարտակերտի գյուղերից է եղել. այրված տները կվերանորգվեն

Անի Գրիգորյան

Աշնանացան ցորենի արտադրության ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել. արդեն կան առաջին գնորդները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին