-6 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127798.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Փնտրվում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը
Կարևոր

Փնտրվում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նոյեմբերի 9-ին  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին համատեղ համաձայնագիր, որի միջոցով հնարավոր եղավ զինադադար հաստատել սեպտեմբերի 27-ից ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմում։

Զինադադարի հաստատումից հետո ստորագրված համաձայնագրի հետևանքով հայկական կողմն ունեցավ տարածքային բազմաթիվ կորուստներ, ինչի հետևանքով թշնամու տիրապետության տակ անցած տարածքների բնակիչները ստիպված եղան լքել իրենց բնակարանները։ Իսկ այն բնակավայրերը, որոնք մնացին հայկական կողմի տիրապետության տակ, պատերազմի հետևանքով կրել են բազմաթիվ վնասներ։

Այսքանից հետո Արցախի բնակիչների տարհանումը պատշաճ կազմակերպելը, այս մարդկանց սոցիալական օգնությունով ապահովելը դարձավ առաջնահերթություն։ Դա արվեց և արվում է նաև այժմ՝ պատշաճ մակարդակով, թե ոչ, այլ հարց է։

Բայց պետք է արձանագրենք հետևյալը, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատու անձինք, ովքեր պետք է լրագրողների հետ կապը պատշաճ կերպով ապահովեն, չեն ապահովում։

Թե ինչպես են լուծվում արցախահայության սոցիալական, ֆիզիկական անվտանգության և այլ խնդիրները բազմիցս ենք փորձել ճշտել պատկան մարմիններից, բայց՝ ձայն բարբառո հանապատի։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Ռուսաստանի Դաշնությունը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում մարդասիրական գործունեություն իրականացնելու համար, ՌԴ նախագահը հրահանգել է զբաղվել Արցախում բնակչությանը ջեռուցումով ապահովելու խնդրով։ Ինչու՞ է Վլադիմիր Պուտինը զբաղվում այս հարցերով ՀՀ կամ ԱՀ իշխանությունների փոխարեն, փորձեցինք ճշտել հայկական երկու պետությունների պատկան մարմիններից։

Կառավարության մամուլի պատասխանատուներից Արմեն Խաչատրյանի հետ կապ հաստատեցինք, վերջինս զարմանք հայտնեց, որ ՌԴ-ն ԿԽՄԿ-ին գումար է փոխանցել, ավելին՝ անհնար համարեց, իսկ ջեռուցման հարցով խորհուրդ տվեց դիմել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին։ Իսկ Վահրամ Պողոսյանի հետ կապ հաստատել չի հաջողվում արդեն երկու շաբաթ, և բնավ ոչ այն պատճառով, որ Արցախում հեռախոսակապը լավ չէ, խոսնակը կա՛մ անջատում է, կա՛մ ընդհանրապես չի պատասխանում հեռախոսազանգերին։

Մեր տեղեկություններով՝ օրերս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ միայն Արցախի բնակֆոնդին և ենթակառուցվածքներին հասցվել է առնվազն 1 միլիարդ 200 միլիոն դոլարի վնաս։

Մեր ունեցած մեկ այլ տեղեկություններով էլ Արցախում այս պահին կա 20․000 վերմակի և ներքնակի խնդիր։

Այսպիսով՝ կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են հստակեցումներ, սակայն հստակեցնողներ չկան։


Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկել են համակարգային խնդիրները

Նատա Հարությունյան

Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը

Անի Գրիգորյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք կա

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին