9.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ` կանխելու պատգամավորների վեճը
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ` կանխելու պատգամավորների վեճը

ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև լեզվակռիվ տեղի ունեցավ: Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ԱԺ անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ:

Անվտանգության աշխատակիցները կանխեցին պատգամավորների միջև վիճաբանությունը: Այն սկսվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում, երբ Դանիելյանն ակնարկեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը սկսել է հաճախ հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում:

Դանիելյանի այդ հայտարարությունը բուռն արձագանքի արժանացավ ԲՀԿ-ական պատգամավորների կողմից:

Բեռնում.....