-11 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127062.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Քարվաճառի հատվածում ընթանում են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանագծի վերջնական ճշգրտման աշխատանքներ. ՊՆ
Այլ Լուրեր

Քարվաճառի հատվածում ընթանում են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանագծի վերջնական ճշգրտման աշխատանքներ. ՊՆ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը:

«Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում՝ նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Այդ աշխատանքներն են ընթանում, դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,-ասաց Ալթունյանը:

Նա պարզաբանեց խնդիրը. «Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, թե ադրբեջանցիները կոտրել են դարպասը, նաև մտել Սոթքի հանքավայր: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և ՊՆ-ն արդեն հերքել են տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին