-11 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127062.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » ՊՆ-ն հերքում է, Սոթքի աշխատողները պնդում՝ ադրբեջանցիները հանքում են
Այլ Լուրեր

ՊՆ-ն հերքում է, Սոթքի աշխատողները պնդում՝ ադրբեջանցիները հանքում են

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ոսկու հանքի աշխատակիցներից, որ արդեն մեկ ժամ է, ինչ ադրբեջանցի զինվորները գտնվում են Սոթքի ոսկու հանքում և պահանջում են ազատել իրենց տարածքները, իրավիճակը լարված է: Թե ինչ է լինելու հետո, ինչ են անելու՝ չգիտեն։

ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանը NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասաց, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Մեր տարակուսանքին, թե այսինքն աշխատակիցները սո՞ւտ են ասում, Ալթունյանն ասաց. «Ճշտել ենք, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մարդիկ սուտ են խոսում, թե վառ երևակայություն ունեն, չեմ կարող պատասխանել»:   

Հ.Գ. Պաշտոնական հերքումից հետո կրկին կապվեցինք աշխատակցի հետ, որը պնդեց, որ ադրբեջանցիները հենց հիմա հանքի տարածքում  են:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Սոթքի հանքավայրի տարածքում ճշգրտում է տեղի ունեցել, երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել

Անի Գրիգորյան

Վճռորոշ օր է․ Սոթքի ոսկու հանքում բանակցություններ են ընթանում

Նատա Հարությունյան

Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին