Համացանցում տեղեկություն է տարածվել, որ ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասները և փորձում են առաջ գալ: «Չեն կոտրել դարպարսները: Էնտեղ հիմա աշխատանքներ են ընթանում սահմանագծի վերջնական ճշգրտման և դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,- NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասաց ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Մեր հստակեցմանը, թե հնարավո՞ր է՝ դարպասները հետ բերվեն, Ալթունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ հնարավոր է հետ բերվեն, թե հնարավոր է՝ առաջ գնան, նոր ճշտեցինք, GPS համակարգով սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ են ընթանում»:
ՊՆ ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ՀՀ ՊՆ-ն այնտեղ է. «Իհարկե կան, բնականաբար: Քանի որ եռակողմ համաձայնագրով սահմանվել են որոշակի սահմանններ, այդ սահմանների ճշգրտման կարիք կա ոչ թե զուտ քարտեզով, այլ նաև GPS-ով, որ լինի վերջնական և լիարժեք ճշգրիտ»:
Մարինե Խառատյան
