ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Տիգրան Խաչատրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից:
« Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար:
« Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:
