-11 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127062.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Ադրբեջանը խախտում է եռակողմ համաձայնագիրը. Հայաստանի «հաղթանակած» դիվանագիտությունը լուռ է
Այլ Լուրեր

Ադրբեջանը խախտում է եռակողմ համաձայնագիրը. Հայաստանի «հաղթանակած» դիվանագիտությունը լուռ է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մինչ Հայաստանը և Արցախը, հետևելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ ստորագրված համաձայնագրին, հերթով Ադրբեջանին են հանձնում դրանով նախատեսված Արցախի գյուղերն ու քաղաքները, Ադրբեջանը հրաժարվում է գերիների փոխանակում կատարել. մինչ օրս որևէ գերու փոխանակման մասին պաշտոնական տեղեկություն չկա: Մինչդեռ տեղեկություն է շրջանառվում Ադրբեջանում Հայաստանի կողմից 100-ից ավելի գերիների առկայության մասին:

Ավելին, համաձայնագրի ստորագրումից հետո գերեվարվեցին 10-ից ավելի հայեր, ընդ որում՝ ՀՀ քաղաքացիներ, ոչ զինվորականներ, և Ադրբեջանը դրա համար որևէ կերպ պատասխան չտվեց: Անգամ Հայաստանի կողմից հայտարարություն չեղավ համաձայնագիրը խախտելու մասին:

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետով պետք է կատարվի «ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»: Սակայն Ադրբեջանը, որը պատրաստվում է Բաքվում անցկացվելիք շքերթով քայլեցնել հայ ռազմագերիներին, չի պատրաստվում որևէ գերու վերադարձնել:

Այլ հարց է՝ ինչո՞ւ Հայաստանը հրապարակավ չի բարձրացնում այս հարցը և չի կասեցնում իր կողմից համաձայնագրի կատարումը մինչև Ադրբեջանը ևս ստանձի պարտավորությունների կատարում և վերադարձնի գերիներին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, օրինակ, այսօր ՀՀ իշխանությունն առաջարկել է կասեցնել Բերձորի հանձնումը՝ մինչև Ադրբեջանը չվերադարձնի մեր ռազմագերիներին: «Այդ ինչպե՞ս եղավ, որ Բերձորը հանձնելու ժամանակացույցին հետևողական եք, իսկ ռազմագերիների վերադարձին` ոչ»,-հարց է ուղղել պատգամավորը:

Այս առաջարկը որևէ արձագանք չի ստացել ՀՀ իշխանության կողմից:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում պարզապես հավաստել է. «Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը։ Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով»:

ՀՀ նորանշանակ ԱԳ նախարարը խոսում է հաղթանակած դիվանագիտության մասին և պնդում, որ ՀՀ դիվանագիտությունը չի պարտվել: «Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, եւ դա պետք է ճիշտ գնահատել, որովհետեւ անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում։ Հիմա մեր ամբողջ խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով հարցին, թե զինադադարի մասին ստորագրված եռակողմ հայտարարությունն արդյոք մեր դիվանագիտության ձախողո՞ւմն է։

NewArmenia.am-ը հարց է ուղարկել ՀՀ ԱԳՆ, թե ինչո՞ւ պատշաճ արձագանք չի ստանում Հայաստանի կողմից այն, որ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան համատեղ հայտարարությամբ ստորագրված համաձայնագրի կետերը հայկական կողմը կատարում է՝ մասնավորապես ազատելով տարածքները, իսկ Ադրբեջանը չի կատարում պարտավորությունները, մասնավորապես 8-րդ կետը և չի կատարում գերիների փոխանակում: Նաև հնարավոր չէ՞ արդյոք բանակցել այս մասով, կասեցնել պարտավորությունների կատարումը, մինչև Ադրբեջանն էլ կկատարի իր պարտավորությունները։

«Ձեր կողմից բարձրաձայնվող հարցերը գտնվում են ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում, որը ղեկավարում և համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Բոլոր բանակցությունները վերոնշյալ հարցի շուրջ տարվում են այդ խողովակով»,-ի պատասխան փոխանցել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության բաժնից: Նկատենք, սակայն, որ մեր հարցերը վերաբերում են ՀՀ արտաքին քաղաքականությանը և այսօր իրագործվող համաձայնագրի շուրջ բանակցություններին: 

Ադրբեջանի կողմից եռակողմ համաձայնագիրը խախտելու մասին այսօր միայն խոսել է «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանը՝ նշելով, որ ստորագրված եռակողմ փաստաթղթի որոշ կետերի խախտում արդեն տեսնում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Ըստ նրա՝ Թուրքիան նշված չէ փաստաթղթում, բայց այսօր արդեն հայտարարում է , որ պետք է մտնի Լեռնային Ղարաբաղի տարածք։

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Փոխվարչապետը անդրադարձել է եռակողմ հայտարարության՝ գերիների փոխանակման և ապաշրջափակման կետերի կատարմանը

Անի Գրիգորյան

Գերիներին վերադարձնելուն կարող է օգնել… Թուրքիան

Անի Գրիգորյան

Խորհրդարանում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին