-11 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127062.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Արցախի իշխող խմբակցության ղեկավարը վստահեցնում է` զբաղվում են ռազմագերիների վերադարձի հարցով. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Արցախի իշխող խմբակցության ղեկավարը վստահեցնում է` զբաղվում են ռազմագերիների վերադարձի հարցով. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» թերթը գրում է․

Այս օրերին ամենացավոտն անհետ կորածների ու գերիների վերադարձի խնդիրն է, որոնց մասին ամեն օր համացանցում զարհուրելի տեսանյութեր են տարածվում։ Ու մինչ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե դա իրենց առաջնահերթություններից է, փաստ է, որ պատերազմի դադարից կես ամիս անց էլ ռազմագերիների փոխանակում տեղի չի ունեցել։ Ավելին՝ Փաշինյանի ստորագրությամբ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չէ, թե ինչ ժամկետում եւ ինչպես պետք է տեղի ունենա այս գործընթացը։

Գերիների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն էլ այս պահին չկա, խոսվում է մի քանի հարյուր մարդու մասին։ Ռուսական լրատվականների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում 150 հայ գերիների մասին տվյալներ կան, որոնք ողջ են, եւ նրանց հետ ստանալու աշխատանքներ են տարվում։ Իսկ թե ինչու մինչ օրս չի ստացվել, պարզ չէ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակից, իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը երեկ, ի պատասխան այս տեղեկություններին, ասաց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ, վստահեցրեց, որ զբաղվում են ռազմագերիների վերադարձի հարցով։ Նրանց հստակ թվի մասին էլ չգիտեր, ասաց, որ գործընթաց է գնում, եւ հույս հայտնեց, որ առաջիկայում գերիների վերադարձ կլինի, իսկ թե ինչու եռակողմ հայտարարության մեջ ժամկետ չեն ֆիքսել, տեղյակ չէ։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին