«Ժամանակ» թերթը գրում է․
«Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանը այնքան էլ վստահ չէ, որ Ֆրանսիայի կառավարությունը կճանաչի Արցախի անկախությունը, բայց Սենատի ընդունած որոշումը շատ կարևոր է համարում:
Ըստ Խաչիկյանի՝ Ֆրանսիան ցանկանում է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, և այս որոշմամբ Ֆրանսիան ցույց տվեց, որ հայ ժողովրդի կողքին է ու թույլ չի տա, որ Ռուսաստանը իր սրտի ուզածն անի»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
