
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․
«Հայաստանի ու Արցախի այսօրվա գործողությունների օրակարգի հիմնական հարցերից է պատերազմի ժամանակ գերի ընկած եւ անհետ կորած զինծառայողների, քաղաքացիական անձանց խնդիրների հրատապ լուծումը: Նրանց թիվը մեծ է: Հատկանշական է, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո էլ Ադրբեջանը իրականացրել է խաղաղ բնակչության առեւանգման գործողություններ:
Այդ ժամանակահատվածում գերության մեջ է հայտնվել առնվազն 14 քաղաքացի: Հատկապես վերջին դեպքերով միջազգային կառույցների կողմից համարժեք արձագանք եւ նման գործողություններին իրավական գնահատականներ չապահովելու պարագայում ադրբեջանցիների նման փորձերը կշարունակվեն՝ համապատասխան վտանգավոր հետեւանքներով»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում