-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Բուժծառայության համակարգի ներկայացուցիչները փրկել են բազմաթիվ վիրավորների կյանքեր. ճանաչենք մեր հերոսներին
Այլ Լուրեր

Բուժծառայության համակարգի ներկայացուցիչները փրկել են բազմաթիվ վիրավորների կյանքեր. ճանաչենք մեր հերոսներին

Ճանաչենք մեր հերոսներին

Բուժծառայության համակարգի ներկայացուցիչներ, լեյտենանտ Կոնստանտին Թորոսի Մակարյանը, մայոր Անահիտ Ջոնի Գալստյանը, սերժանտ-պայմանագրային Սիրուն Սլավիկի Գրիգորյանը, ծառայող Սյուզաննա Յուրիի Աբրահամյանը, ենթասպա Դավիթ Սլավիկի Հարությունյանը իրականացրել են վիրավոր զինծառայողների ախտորոշումներ՝ բարդ մարտական պայմաններում, հակառակորդի հրետակոծության տակ անզգայացրել, վերակենդանացրել ու փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր:

Հարավային ճակատային գծում, հակառակորդի թիկունքում սեփական կյանքը վտանգի ենթարկելով, լարված ու անելանելի իրավիճակում արագ կողմնորոշվել ու արդյունավետ գործողություններ է իրականացրել մայոր Վաչագան Գավրիլի Գրիգորյանը:

Պահեստազորային Հարություն Հակոբի Հակոբյանը մարտական դրվագներից մեկում նետվել է առաջ՝ խրամատի մյուս հատվածում հակառակորդի գերակայող ուժերի դեմ մարտնչող իր ընկերներին օգնության:
Թշնամու գերազանցող ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ, վերջիններիս ներթափանցումը մարտական դիրքի թիկունքային հատված կասեցրել է ավագ լեյտենանտ Մկրտիչ Խաչատուրի Վարդանյանը:

Սերժանտ-պայմանագրային Հակոբ Արշակի Սարգսյանը մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ, անօդաչու թռչող սարքի միջոցով բազմաթիվ ուղղություններում կատարել է մարտական խնդիրներ՝ հրամանատարությանը փոխանցելով ճշգրիտ ու կարևոր հետախուզական տվյալներ, որոնք նպաստել են յուրային ուժերի հետագա քայլերին:

Մարտական գործողությունների ընթացքում ենթակա ստորաբաժանումների և հրամանատարության միջև անխափան կապ ապահովելու գործում աչքի են ընկել սերժանտ-պայմանագրային Հարություն Հովիկի Մուսայելյանը, ավագ լեյտենանտ Դավիթ Թելմանի Ղուկասյանը, եֆրեյտոր-պայմանագրային Երվանդ Վլադիմիրի Գրիգորյանը, կրտսեր-սերժանտ պայմնագրային Մանուկ Ռոբերտի Դոլուխանյանը, սերժանտ-պայմանագրային Արմեն Ֆրեյդունի Օհանյանը, սերժանտ-պայմանագրային Լևոն Սերգեյի Մուսայելյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Ռոբիկի Հայրապետյանը, սերժանտ-պայմանագրային Վոլոդյա Աշոտի Օհանյանը, ավագ լեյտենանտ Ռոման Վագիֆի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Արթուր Նիկոլայի Խուրշուդյանը, սերժանտ-պայմանագրային Սերգեյ Սիմոնի Սիմոնյանը, սերժանտ-պայմանագրային Դավիթ Ռոբերտի Դանիելյանը:

Փառք մեր հերոսներին:

Պաշտպանության բանակ

Նմանատիպ Հոդվածներ

Անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ. ճանաչենք մեր հերոսներին

Նատա Հարությունյան

Անձամբ խոցել է 1 տանկ և հակառակորդին պատճառել մարդկային զգալի կորուստներ. ճանաչենք մեր հերոսներին

Նատա Հարությունյան

Ջախջախել է թշնամական ուժերին, տարհանել զոհերին ու վիրավորներին. ճանաչենք մեր հերոսներին

Նատա Հարությունյան
Բեռնում.....