0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » ԿԽՄԿ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում
Այլ Լուրեր

ԿԽՄԿ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում, սակայն որոշումները կայացնում են հակամարտության կողմերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, երբ է իրականացվելու գերիների փոխանակումը և ինչ դեր ունի ԿԽՄԿ-ն այդ հարցում:

«Երբ է իրականացվելու և ինչպես, որոշելու են կողմերը: Մենք օգնում ենք կողմերին համաձայնության  գալ այդ հարցում, սակայն առաջարկները, որոշումները, ժամկետները որոշում են հակամարտության կողմերը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այդ հարցում որևէ բան չի որոշում»,- ասաց Ամատունին:

Նրա խոսքով` որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության դերն է ստուգել յուրաքանչյուր կողմում անձանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ:

«Հոկտեմբերից սկսած, համապատասխան իշխանության կողմից հաստատում ստանալով,  մեր կազմակերպությունը շարունակում է այցելել մի շարք անձանց . դրանց մեջ են և՛ քաղաքացիական անձինք, և՛ զինվորականներ:  Կան մարդիկ, ովքեր անազատության մեջ են և իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ, մենք աջակցում ենք, որպեսզի իրենք այդ կապը ունենան, առողջական վիճակին ենք հետևում, սակայն այդ անձինքն երբ պետք է վերադարձվեն, նման որոշումներ կայացնում են հակամարտության կողմերը և իրենք են որոշում բոլոր տեսակի հարցերը կապված այդ համաձայնության հետ, մենք օգնում ենք այդ համաձայնությանը, միջնորդելով որպես կառույց, որպեսզի կարողանան այդ եզրերը գտնել»,- ասաց Ամատունին:

Նմանատիպ Հոդվածներ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ

Սերինե

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին

Նատա Հարությունյան

ԿԽՄԿ-ն դեկտեմբերի 9-ից սկսել է Զանգելանում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներ իրականացնել

Անի Գրիգորյան
Բեռնում.....