3 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Վճռորոշ օր է․ Սոթքի ոսկու հանքում բանակցություններ են ընթանում
Այլ Լուրեր

Վճռորոշ օր է․ Սոթքի ոսկու հանքում բանակցություններ են ընթանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ինչպես հայտնի է, երեկվանից լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթքի տարածքում գտնվող ոսկու հանքում։

New Armenia.am-ը առավոտյան կապ հաստատեց ոսկու հանքի աշխատողների հետ, հասկանալու արդյո՞ք հանքում աշխատանքները շարունակվում են, որին ի պատասխան մեզ փոխանցեցին, որ աշխատողներին թուրքերը թույլ չեն տվել հատել սահմանը և հանք մտնել։

Իրավիճակի մասին առավել մանրամասն տեղեկություններ իմանալու համար փորձեցինք կապ հաստատել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, ոսկու հանքի տնօրեն Արայիկ Միդոյանի հետ, բայց ապարդյուն՝ մեր զանգերն անպատասխան մնացին։

Գեղարքունիքի մարզպետի մամուլի խոսնակ Հասմիկ Շահբազյանը մեզ փոխանցեց, որ ինքը չի կարող պատասխանել մեր հարցերին․ «Երևի ճիշտ կլինի պարոն Սանոսյանից ճշտեք, ես իրավասու չեմ այս պահին պատասխանել, կամ փորձեք հանքից ճշտել»,- մեր դիտարկամանը, որ նշված անձինք չեն պատասխանում, խոսնակն ասաց, որ երևի զբաղված են, և խորհուրդ տվեց մեզ պարբերաբար փորձել զանգահարել։

«Վճռորոշ պահ է հիմա, այսօր վճռորոշ օր է, և որևէ բառ կամ տառ կարող է վնաել գործընթացին, թույլ տվեք հիմա որևէ բան չասել, մեր աշխատողների շահերի պաշտպանության համար հիմա բան չեմ ուզում ասել», — այս մասին ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, դիտարկմանը, այսինքն՝ այս պահին բանակցություննե՞ր են ընթանում, որպեսզի պարզ դառնա հանքը կաշխատի, թե ոչ, քաղաքապետան ասաց՝ այո։ Թե ովքեր են բանակցող կողմերը, Մելքոնյանը չմանրամասնեց։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Սոթքի հանքավայրի տարածքում ճշգրտում է տեղի ունեցել, երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել

Անի Գրիգորյան

Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին

Նատա Հարությունյան

ՊՆ-ն հերքում է, Սոթքի աշխատողները պնդում՝ ադրբեջանցիները հանքում են

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին