1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135126.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր մնացած մանդատը
Քաղաքականություն

Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր մնացած մանդատը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր մնացած մանդատը, հրաժարվել է նաև Երևանի ավագանու անդամի մանդատից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: Այս մասին Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր ԿԸՀ-ից ինձ հայտնեցին ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իմ հաջորդը լինելու մասին լուրը։ Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս պակասելու»,- գրել է Պապիկյանը:

Մեսրոպ Պապիկյանը նշել է, որ վերջին 2.5 տարվա ընթացքում, լինելով Երևանի ավագանու անդամ, փորձել է անել հնարավորը` իր լիազորությունների շրջանակներում թեթևացնելու համար Երևանցիների կյանքը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին