4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Ինչո՞ւ Հայաստանը չի արձագանքում «Կովկասի անվտանգության երաշխավոր» Էրդողանին
Վերլուծական

Ինչո՞ւ Հայաստանը չի արձագանքում «Կովկասի անվտանգության երաշխավոր» Էրդողանին

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Արցախ հանդեպ չի նահանջում: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, թե Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը: 

«Ես երեկ քննարկել եմ հարցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մենք համատեղ դա կարող ենք երաշխավորել, բայց նաև հնարավորություն ունենք բարելավել այդ գործընթացը», — ասել է Թուրքիայի նախագահը՝ մանրամասնելով,- «Եթե ներգրավենք նաև տարածաշրջանային չորրորդ կամ հինգերորդ երկիրը, կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ստեղծել»։ 

Արցախի հարցով Ռուսաստանի հետ սեպարատ հեռախոսազրույց-բանակցությունից հետո թուրքական կողմը շեշտել էր քննարկված հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի մասին՝ ընդգծելով, որ թուրքական կողմում ակնկալում են օր առաջ խոսքից անցնել գործի: Սա այն դեպքում, երբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան համաձայնագրով նման բան նախատեսված չէ:  

Ընդ որում՝ Ադրբեջանի հետ կապված Էրդողանը խոսել է տիրոջ կարգավիճակով. «Մենք մեծ ներդրում ունեցանք անարդարության վերացման գործում, որ տիրում էր Ադրբեջանում 30 տարի», — պնդել է Էրդողանը, ընդգծելով՝ Անկարան շարունակելու է ջանքերն այս ուղղությամբ։

Ուշագրավ է, որ Թուրքիայի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններին ու քաղաքականությանը լուռ հետևում են Հայաստանում ու Արցախում:  

NewArmenia.am-ը հարց ուղղեց ՀՀ ԱԳՆ-ին, թե ինչո՞ւ Հայաստանը չի հակադարձում, երբ Թուրքիայի նախագահը, խոսելով Արցախի մասին, հայտարարում է այսուհետ Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորը լինելու մասին, հատկապես, որ ստորագրված հայտարարությամբ նման բան նախատեսված չէ: 

«ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում իր կողմից մեկնաբանություններ, հայտարարություններ անելու ժամանակագրությունը»,- ի պատասխան փոխանցել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության բաժնից՝ հավելելով. «Թուրքիայի ներգրավվածության մասով ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, մեկնաբանություններով, որոնք հասանելի են նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում»:

Նշանակում է՝ «հաղթանակած» ՀՀ դիվանագիտությունը ասելիք չունի Թուրքիայի ագրեսիայի դեմ այսօր ու հարմարվում է ռուս-թուրքական վտանգավոր խաղին: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը պառակտվել է ընտրությունների թեկնածուի շուրջ տարաձայնությունների պատճառով

Սերինե

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնության երկրորդ խմբաքանակի համար

Սերինե

Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, հանդիպել ՀՀ փրկարարական խմբին․ լուսանկարներ

Նատա Հարությունյան
Բեռնում.....