-6 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127798.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Թուրքիայում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ

Թուրքիայում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Թուրքիայի Մալաթիա նահանգում 47 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է թուրքական Sözcü լրատվական ընկերությունը, Մալաթիայի Փյութուրգե (Շիրո) գավառում տեղի ունեցած երկրաշարժը ունեցել 6կմ խորություն։ Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները որպես երկրաշարժի օջախ նշում են Բաթալգազի գավառի Ուլուքյոյ թաղամասը։

Երկրաշարժը զգացվել է նաև քաղաքի կենտրոնական հատվածներում և հարակից մյուս գավառներում։ Ըստ Թուրքիայի արտակարգ իրադրության և տարերային աղետների գործակալության (AFAD) նախնական տեղեկությունների՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

«Ընկերներ, Մալաթիա-Ուլուքյոյ շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները տարածվել են այս գծերով՝ Էլյազիգից դեպի Սիվրիջե-Փյութուրգե, ապա հասել են մինչև Չելիքհան-Էրքենեկ։ Այստեղի տեղաբաշխումները պետք է շատ զգուշությամբ կատարվեն»,- գրել է երկրաբան Նաջի Գյորուրը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին