4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ստեփանակերտում տեղի է ունեցել դպրոցի վերաբացման արարողություն
Այլ Լուրեր

Ստեփանակերտում տեղի է ունեցել դպրոցի վերաբացման արարողություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ստեփանակերտում նոյեմբերի 27-ին պաշտոնապես  վերաբացվել է Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցը: Միջոցառմանը ներկա էին կրթության, գիտության և մշակույթի նախարարության, ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեության կառավարման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը դպրոցի վերաբացման կապակցությամբ շնորհավորելով բոլորին տեղեկացրել է, որ խաղաղապահների նպատակն է նպաստել սեղմ ժամկետներում Արցախի բոլոր դպրոցների վերաբացմանը: Դպրոցի վերաբացումը խորհրդանշող զանգը հնչեցրել են Շուշի քաղաքից առաջին դասարանի աշակերտուհին ու մայրաքաղաքի դպրոցականներ:

Դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ կրթօջախը գործում էր դեռևս նոյեմբերի 18-ից 6 ուսուցիչներով ու փոքրաթիվ աշակերտներով:

«Այնուհետև աշակերտների թիվն աճեց և դեռ գրանցումը շարունակվում է: Ներկայումս Արցախի տարբեր բնակավայրերից՝ ներառյալ Շուշիից, Հադրութի շրջանից,  մեր դպրոցում  սովորում է 400 աշակերտ: Կիսով չափ համալրված է նաև ուսուցչական անձնակազմը, իսկ  մյուսները շուտով կժամանեն: Շուրջ 3օր է լուծված է նաև դպրոցական շենքի ջեռուցման խնդիրը»,-մանրամասնեց համար 2 հիմնական դպրոցի տնօրենը՝ տեղեկացնելով նաև որ ավագ դպրոցի աշակերտները գրանցվում են Ստեփանակերտի համար 8 կրթօջախում, որը արդեն 4-5 օր է, ինչ գործում է:

Նմանատիպ Հոդվածներ

Ստեփանակերտում սննդամթերքի ապրանքատեսակներից 2-ի միջին գներն աճել են, 2- ինը՝ նվազել

Անի Գրիգորյան

Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր

Նատա Հարությունյան

Ստեփանակերտում փորձնական օդային տագնապի մասին սոցցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին