Վենեսուելայի Գերագույն դատարանը բանտարկության Է դատապարտել Citgo Petroleum Corp. ընկերության՝ վենեսուելական PDVSA պետական նավթային կորպորացիայի դուստր կառույցի, բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչների: Այդ մասին հաղորդել Է Associated Press-ը:
Մեղադրյալներին դատարանը մեղավոր Է ճանաչել կոռուպցիայի մեջ եւ բանտարկության Է դատապարտել 8-ից մինչեւ 13 տարի ժամկետով:
Դատապարտյալներից հինգն ունեն ամերիկյան քաղաքացիություն, մեկն ունի ԱՄՆ-ի մշտական բնակչի կարգավիճակ: Գործակալության տվյալներով՝ Citgo Petroleum Corp. ընկերության բարձրագույն ղեկավարության վեց ներկայացուցիչները 2017 թվականի նոյեմբերին բյուջետային խորհրդակցության Էին կանչվել Կարակաս:
Այնտեղ նրանք ձերբակալվել են կոռուպցիայի մեջ մեղադրանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
