1.1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » Ինքնիշխանության բաղադրիչներ ձեռք բերելը մեզանից կարող է խլել 30, 50, 100 տարի․ քաղաքագետ
Այլ Լուրեր

Ինքնիշխանության բաղադրիչներ ձեռք բերելը մեզանից կարող է խլել 30, 50, 100 տարի․ քաղաքագետ

Այսօր ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ՖԲ իր էջում գրառել էր, որ  երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ «Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր»,-գրել էր նա:

NewArmenia.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ վերջին 30 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք անմիջականորեն մեզ են առնչվում, բայց մենք որևիցէ կերպ չենք կարող ունենալ ազդեցություն և չենք էլ ունենում։ Քաղաքագետը համոզված է, որ վերոնշյալ հարցերը Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հայեցողության տակ են, բայց ոչ երբեք Հայաստանի․ «Եթե ժամանակին ունեինք փխրուն պետություն, հիմա ունենք տապալված պետություն, կապիտուլյացիայի ենթարկված պետություն։ Եվ կապիտուլյացիայի ենթարկված պետության ղեկավարը ոչ լեգիտիմություն ունի նման հարցեր քննարկելու, ոչ էլ ուժ ունի նման հարցերով զբաղվելու համար»։

Սուրեն Պետրոսյանի կարծիքով երկրորդական խնդիր է, թե վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ ինչ խոսեց, քանի որ դրանք էականորեն ոչ մի բան չեն փոխում․ «Հայաստանը չի կարող պահանջ առաջադրել, այսօր դրանք ուղղակի խոսքեր են, որոնք ասվում են։ Այսօր գործընթացներն ընթանալու են այնպես, ինչպես որ պետք է ընթանային, և այդտեղ էական ազդեցություն չի կարող ունենալ վարչապետի կապվել կամ չկապվելը որևէ երկրի նախագահի հետ»։

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ Հայաստանն այլևս այն դիրքը չունի, ինչ ուներ ժամանակին՝ ո՛չ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է, ո՛չ էլ միջազգային հարթությունում ունի այն կշիռը, որն ուներ․ «Քաղաքական ժամանակում մենք կապիտուլացվել ենք, և ինքնիշխանության բաղադրիչներ ձեռք բերելը մեզանից կարող է խլել 30, 50, 100 տարի։ Պետք է նայել ոչ թե մենք ինչ փաստաթղթեր ունենք կնքված ի դեմս Սևրի պայմանագրի, այլ պետք է նայել իրավիճակին՝ ինչ զորքեր են որտեղ տեղակայված, ինչ տարածքներ ենք տվել, նաև Հայաստանի տարածքից ինչքան հատված ենք զիջել, ինչ վիճարկելի խնդիրներ կան սկսած ռազմագերիներից»։    

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Առաջին նախագահը զգուշացրեց՝ չվիճարկել Ռուսաստանի գերակայությունը տարածաշրջանում․ Սուրեն Պետրոսյան

Նատա Հարությունյան

Քաղաքագետը քիչ հավանական է համարում Քոչարյան-Սարգսյան կոնսոլիդացիան

Սերինե

ՀՀ-ի այս իրավիճակի համար պատասխանատու է 30 տարվա ընթացքում 16 կուսակցության մեջ ընգրկված մեծամասնությունը․ Սուրեն Պետրոսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....