-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126790.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան
Այլ Լուրեր

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը նոյեմբերի 27-ին ժամանել է Երևան:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ինքնաթիռով ժամանել է Հայաստանի հետ համերաշխ ՀԿ-ների կողմից ուղարկված մարդասիրական օգնություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից:

Ինքնաթիռով ժամանել են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

Մարդասիրական ուղեբեռի հանձման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ինՆոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին կհանձնվեն բժշկական օգնություններըԴրանից հետո Ֆրանսիայի դեսպանությունում ասուլիսով կամփոփվի աշխատանքըկներկայացվեն նաև ապագա ծրագրերը:

Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան էր ժամանել նոյեմբերի 22-ինՖրանսիայի ԱԳՆի ճգնաժամային կենտրոնի վարձակալած ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակովինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:

Նմանատիպ Հոդվածներ

Հունաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնությունը Երևանում է

Նատա Հարությունյան

Արցախցիներին անհրաժեշտ օգնությունը տրամադրելու համար նրանք պետք է հաշվառվեն ՏԻՄ-երում․ ԱԻՆ-ի մամուլի պատասխանտու

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին