-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Մինչ օրս ավելի քան 17 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Այլ Լուրեր

Մինչ օրս ավելի քան 17 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ամեն օր Լեռնային Ղարաբաղ է վերադառնում ավելի քան 2 հազար մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նմանատիպ Հոդվածներ

«Ադրբեջանը սրում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, երբ դրա փոխարեն կարող էր պայմաններ ստեղծել երկու երկրների միջև խաղաղության համար». ադրբեջանցի լրագրողի հոդվածը

Սերինե

Լեռնային Ղարաբաղի լուծումը հեռու է կարգավորված լինելուց. Այվազյան

Նատա Հարությունյան

Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....