3 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Դեկտեմբերին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կքննարկի «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը
Այլ Լուրեր

Դեկտեմբերին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կքննարկի «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ դեռ պատերազմին նախորդող շաբաթ, և քանի որ դրա պատճառով նիստերի բովանդակությունը սահմանափակվել է, մեկ նիստ բաց ենք թողել. հետևաբար, կարծում եմ, որ  դեկտեմբերին առաջին ընթերցումը կունենանք Ազգային ժողովի լիագումար նիստին»,- New Armenia.am-ին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Կուսակցությունների մաին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարող խմբի նախագահ Համազասպ Դանիելյանը։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, որն ընդգրկված է այս խմբում, մեզ ասաց, որ քննարկումների մի քանի փուլերում ներգրավված են եղել նաև արտախորհրդարանական կուսակցությունները՝ հիմնականում խորհրդարանական լսումների ձևաչափով․ «Չեմ կարող աել, որ ամբողջովին ներգրավված են եղել, իսկ հասարակական կազմակերպությունները շատ լուրջ ներգրավված են եղել»,- ասաց Գորգիսյանը։

«Խմբում ներգրավված չենք եղել, մասնակցել ենք խորհրդարանական լսումներին և կոնսուլտացիաներին, և մեծ հաշվով մեր ներկայացրած առաջարկությունները չեն ընդունվել»,- այս մասին ասաց «Քաղաքացու  որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը։

Մեկ տարուց ավել տևած քննարկումներին քաղհասարակությունից  մասնակցել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը,  «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան»։

Ինչպես մեզ տեղեկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում հիմնական փոփոխությունները միտված են եղել կուսակցությունների գրանցման գործընթացի հեշտացմանը, ֆինանսական հաշվետվողականության թափանցիկությանը և հանրային-պետական ֆինանսավորման աջակցության ավելացմանը։

«Կուսակցությունները պետք է ներկայացնեն իրական հաշվետվություն, որի վերահսկողությունը տրված է «Կոռուպցիայաի կանխարգելման» հանձնաժողովին։ Պարզեցվել են կուսակցությունների ձևավորման հետ կապված որոշակի մեխանիզմներ՝ վերացվել է տարածքային ստորաբաժանումների պահանջ։ Գործող օրենքով ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցությունը հենց այդ համամասնությամբ էլ պետությունից ստանում էր ավելի շատ գումար, առաջարկվող փոփոխությամբ՝ պետությունից տրվող գումարն ավելի համաչափ է բաշխվելու, այսինքն՝ ամենաշատ ձայներ ստացած կուսակցությունը չի ստանա ամենաշատ գումարը։ Անցումային դրույթներով նախատեսվում է, որ ԱԺ-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունները ևս ստանալու են ֆինանսավորում՝ իրենց համապատասխան գործակցով, այսինքն՝ բոլոր կուսակցությունները, անկախ 2%-ի շեմի հաղթահարումը ստանալու են ֆինանավորում մինչև հաջորդ ընտրությունները։ Մասնավոր ֆինանսավորման մասով՝ նվազեցվել է առավելագույն շեմը։ Մեկ անձը կարող է տարեկան առավելագույնը 2,5 միլիոն դրամ նվիրատվություն կատարել։ Այս դեպքում նախատեսվել են մեխանիզմներ Վարչական և Քրեական օրենսգրքերում, եթե անձը փորձի տարբեր մեխանիզմներով շրջանցել սահմանված գումարի չափը, կենթարկվի պատասխանատվության։ Այսինքն՝ արվել է հնարավորը, որ կուսակցությունը մեկ անձից  կախում չունենա»։

Վարդինե Գրիգորյանը, որը նաև «Ընտրական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու խմբում է ներգրավված, ասաց, որ քննարկումները վերջին փուլում են, և դեկտեմբերին, երևի, նախագիծը կդրվի շրջանառության մեջ։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին